четверг, 17 мая 2012 г.

Կլոդ Էստեբան

Մի ծառ


 Ծառ ու հետո ծառ ու հետո ցուրտը
Ես չեմ ուզում ՝կույրն այդ ինձ առաջնորդի
Հանց միայնակ , որ գնում են հարատև


Ծառ ու հետո անգամ ոչ մի ծառ, մի անջրպետ
Ուրիշները՝ որոնց սիրել եմ , հեռու են…


Դա կլինի երեկո


Դա կլինի երեկո, այն նույն ժամին
Երեկոյան աղավնիները
Կիջնեն ճյուղերին,
Ինչ որ մեկը կասի՝
Զի բարձր են խոտերը՝ եկեք նստենք,
Եվ վասն ժամանցի
Պատմենք մի քիչ հիմար պատմությունն
Այն արքայի, ով հավատում էր, որ ամեն ինչ գիտի
Եվ ով կորցրեց ամեն ինչ.
Ոմն մեկը կասի՝ դա տխուր վերջաբանով առակներից է՝
Մոռանանք,
Հանց արևն է դանդաղ մայր մտնում:


Կա


Կա –իր խոռոչներով ճանապարհը կա,
Կա – ամենուր այդ ահավոր պատուհասը կա՝
Ինչը հայտնում ու վկայում է վասն իմ չգոյության
Խոնարհվում եմ մինչ գետին:

Ռիչարդ Բախ

Եթե դու երբևէ կարիք ունենաս գտնել այն մարդուն, ով կկարողանա հաղթահարել ցանկացած, նույնիսկ ամենածանր դժբախտությունը ու քեզ երջանիկ կդարձնի այն ժամանակ, երբ ուրիշ որևէ մեկը դա չի կարողանա անել, այդ դեպքում պարզապես նայիր հայելու մեջ և ասա. «Ողջույն»: Ոչ մի ցանկություն քեզ չի տրվի այն ուժից առանձին, որը թույլ կտա դա իրագործել: Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, զայրացկոտ, խնայող, անմիտ, սիրող: Սակայն կյանքը պահանջում է, որպեսզի դու գիտակցես քո յուրաքանչյուր ընտրության հետևանքը: Կյանքի իմաստը կատարելության որոնումն է, իսկ յուրաքանչյուրիս խնդիրն է՝ առավելագույնս մերձեցնել նրա դրսևորումը ինքներս մեր հետ: Եթե դու ցանկանում ես ունենալ այն, ինչը երբեք չես ունեցել, սկսիր անել այն, ինչը երբևէ չես արել: Միակ բանը, որ կործանում է երազանքը, փոխզիջումն է:


Պաուլո Կոելյո «Փորձելու արվեստը»

Պաբլո Պիկասսոն մի անգամ ասել է. «Աստված էլ մի ուրիշ տեսակի  ստեղծագրծող է: Նա հորինել է ընձուղտ, փիղ ու կատու: Նա ոչ մի կոնկրետ ոճ չունի: Պարզապես տարբեր բաներ է փորձել»:

Երբ սկսում ենք մեր երազանքների վրա աշխատել, միշտ վախ ենք զգում: Պե՞տք է հետևել կանոններին: Ո՞վ է այդ կանոնները հորինում մինչ մենք մեր այդքան տարբեր կյանքն ենք ապրում: Եթե Աստված  ստեղծել է ընձուղտը, փիղն ու կատուն և  մենք  էլ նրա օրինակին ենք հետևում, ապա ի՞նչու պետք է հետևել այս կամ այն կանոնին: Երբեմն կանոնները օգնում են  չկատարել մեզնից առաջ կատարված սխալները, բայց ամենից հաճախ կանոնները ստիպում են անել  այն ինչ արդեն արել են մեզնից առաջ:

Ինքնավստահ  եղե՛ք: Վստահե՛ք Տիեզերքին և շտապեք զարմացնել ինքներդ ձեզ: Պողոս առաքյալն ասել է. «Աստված ստեղծել է  հիմարությունը, որ համեմատի  իմաստության հետ: Աստված ստեղծել է թուլությունը աշխարհում, որ ցույց տա  ուժը»:

Իմաստունը գիտի, որ  որոշ գործողություններ կրկնվում են: Ոմանք  պարբերաբար  դեմ են առնում այն խնդիրներին, որոնց նախկինում բախվել են: Նրանք սկսում են մտածել` էլ երբեք չեն հասունանա, քանի որ նույն բանը նորից կրկնվում է իրենց հետ:«Ես սրա միջով էլի եմ անցել»-բողոքում են  նրանք իրենց  սրտին: «Հնարավոր է, – պատասխանում է  սիրտը,- բայց դու դեռ  այն չես ընկալել»:

Իմաստունը հասկանում է, որ կրկնությունը պատճառ ունի. սովորեցնել դասը, որը դեռ  հասկացվելու կարիք ունի: Կրկնվող իրավիճակները ամեն անգամ  տարբեր լուծումներ են պահանջում: Նա, ով ձախողում է, չպետք է դա որպես սխալ  ընկալի, այլ ավելի շատ  քայլ դեպի ինքնաճանաչողություն: Սա նման է նրան, ինչ Թոմաս Ուաթսոն է ասում. «Ուզու՞մ ես  իմանալ հաջողության գաղտնիքը: Այն չափազանց շատ պարզ է: Կրկնապատկիր քո ձախողումների քանակը»:

                                                                                          թարգմ. Անի Հակոբյան

Ֆյոդոր Դոստոևսկի

Մարդը մի ամբողջ աշխարհ է, միայն թե նրա մեջ ազնիվ լինի հիմնական մղումը: Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարձր բարոյական ազդեցությամբ: Կարելի է և նույնիսկ ճիշտ է իմաստավորել ու զգալ միանգամից, բայց միանգամից մարդ դառնալ անհնար է: Մարդը կարող է սխալվել: Սխալը դեռևս կեղծիք չէ: Արդար գործը չի կործանվի նույնիսկ մի քանի սխալներից: Համենայն դեպս, այն գաղափարը, որի վրա է հիմնված ամեն ինչ, կմնա անսասան: Առաջին քայլը եթե չհաջողվի` կհաջողվի երկրորդը: Պետք է մշակվել որպես մարդ: Ով հակամետ է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա ամենից առաջ չի հարգում ինքն իրեն: Առանց իդեալների, այսինքն` առանց լավագույն թեկուզ փոքր-ինչ որոշակի ցանկությունների երբեք չի կարող ստացվել ոչ մի լավ իրականություն: Առանց մեծահոգի գաղափարների մարդկությունը չի կարող ապրել: Սակայն խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է: Գլխավորը ոչ թե խելքն է, այլ այն, ինչը ուղղություն է տալիս նրան` բնավորությունը, հոգին, ազնիվ հատկանիշները, զարգացումը: Աշխատանքով ու պայքարով է ձեռք բերվում ինքնատիպությունը և սեփական արժանապատվության զգացումը: Ու ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի: Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև անմիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, թե իրեն չեն թողնում գործ անել, այլ անպայման կփնտրի-կգտնի և կհասցնի գոնե որևէ բան անել, որովհետև իր ներսում խեղդել պարտքի գիտակցումը և չճանաչել պարտականությունները` միևնույն ժամանակ իր համար պահանջելով բոլոր իրավունքները, պարզապես խոզություն է: