суббота, 26 мая 2012 г.

Գաբրիել Գարսիա Մարկես

ՀՐԱՇՔ տեսնելուն խանգարում է ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ, որ մեր գլուխն են մտցրել ՎԱՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ


__ Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է: Գոյություն չունի հավատարմություն: Գոյություն ունի ուղղամտությունը: Հնարավոր է սիրել հինգ կնոջ միաժամանակ, եթե կնոջ հանդեպ ճշմարտացի ես: Կինը ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ: Երբեք պետք չէ անել առաջին քայլը: Մերժված մարդը դատապարտված է: Կանայք ապագան են: Մեկն ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, վիժումը սուրբ արարք կհամարվեր»: Աֆորիզմ, որը հարկ է շրջել:
__ Մայրս հրաշալի կին էր: Մի անգամ, երբ նրան հարցրեցին, թե իր որդին տաղանդավոր լինելու համար ինչին է պարտական, նա աչքը չթարթելով պատասխանեց. «Սկոտի հեղուկին»: Կամ ահա մի ուրիշ բան. դուք գիտեք, որ ես մի քանի եղբայր ունեմ: Ամեն անգամ, երբ մեզնից մեկը ինչ-որ տեղ պիտի մեկներ, նա մոմ էր վառում և սկսում աղոթել: Իսկ հիմա մենք բոլորս ապրում ենք տարբեր վայրերում, և երբ վերջին անգամ հանդիպեցի մորս` ինձ ասաց. «Գիտե՞ս, հիմա իմ տանը անընդհատ մոմ է վառվում, գուցե ձեզնից մեկը մի տեղ կթռչի, իսկ ես չեմ իմանա…»:
Իմ ընտանիքի բոլոր անդամները ինձ համար մեծ նշանակություն ունեն և այս կամ այն կերպարով հանդես են գալիս իմ վեպերի մեջ: Ես երբեք չեմ մոռանում, որ փոստի ծառայողի որդի եմ Արակատակայից: Եվ կարծում եմ… դեռ ուշ չէ երկրագնդի վրա ընդհանուր տուն ստեղծելու երազանքի իրագործման համար, որպեսզի ոչ մի ժողովուրդ չկարողանա թելադրել իր կամքն ուրիշներին:
__ Հավատում եմ, որ իրոք եղել է ժամանակ, երբ գորգերը թռել են, և ջիները բանտված են եղել շշերի մեջ: Հավատում եմ, որ Բաաղամի էշը խոսել է, ինչպես ասում է Ավետարանը, և միայն մի բան եմ ափսոսում, որ չեն ձայնագրել նրան. և կարծում եմ, որ Հեսունավեն ավերել է Երիքովի պատերը, իր շեփորների զորությամբ, և ափսոսում, որ չեն գրառել նրա ավերիչ երաժշտությունը: Հավատում եմ, ի վերջո, որ Սերվանտեսի Վիդրիերա անունով ուսանողը իրոք գտնվել է բաժակում, ինչպես ինքն էր կարծում` խելագարության մեջ, և իրոք հավատում Գարգանտյուայի զվարճալի ճշմարտությանը, որն առատորեն թրջում էր Փարիզի տաճարները: Ավելին, ես հավատում եմ, որ նման այլ հրաշքներ շարունակվում են կատարվել, ու եթե մենք չենք տեսնում դրանք, ապա դա մեծ մասամբ բացատրվում է նրանով, որ խանգարում է այն խավարամոլ ռացիոնալիզմը, որ մեր գլուխը մտցրել են գրականության վատ ուսուցիչները:

Աղբյուրը՝ asekose.am

пятница, 25 мая 2012 г.

Երբ զգում ես այն, ինչ զգում ես :)

Չգիտեմ ինչու այսօր Ֆաբրեգասին էի հիշել, երևի հին օրերիս հետ կապվածությունը ստիպեց: Նույնիսկ որոշեցի նայել նկարին, և կրկին ուսումնասիրել, որպեսզի հիշողություններումս թարմացնեմ ի՛մ հին օրերի, հի՛ն Ֆաբրեգասի կերպարը: Որքան էի սիրում Նրան, և առհասարակ Արսենալը, ժամանակիս մի մասն էին կազմում, կապվածությունը մեծ էր: Շատ ժամանակ անգամ պրիմեր լիգայի մեկնաբան Խաչիկ Չախոյանի ձայնն էր ականջներումս, անկախ ժամանակից և վայրից: Արսենալը յուրահատուկ էր` իր յուրահատուկ ֆուտբոլիստներով, իմ հին Արսենալին եմ ուզում, ոչ ավել, ոչ պակաս: 

   Նույնիսկ քննադատել են, ասելով՝ «-Ինչպե՞ս կարող ես սիրել Ֆաբրեգասին Մադրիդիստ լինելով հանդերձ, նա բարսելոնից է:». նա ինձ համար երբեք էլ բարսելոնից չի՛ եղել: Միգուցե նաև իմ լավ ժամանակների, լավ օրերն են ստիպում Նրան այսքան շատ սիրել: 


Լավագույնները մնում են լավագույններ, անկախ ամեն ինչից:


Հ.Գ. Մի քիչ հասարակ, բայց անկեղծ ___ :)


Սալվադոր Դալիի նամակներն՝ Ուղղված Գարսիա Լորկային:


«1931թ.Այլեւս երբեք չկրկնես այն միտքը, որ իմ երևակայությունն ավելի ուժեղ է, քան Պիկասոյինը: Ես անհամբեր սպասում եմ քո նամակներին, քո յուրաքնաչյուր նամակ մի նոր ներշնչանք է ինձ համար: Ամեն մի տող դառնում է նոր ֆիլմի գաղափար եւ նոր նկարի հիմք: Ընդունիր բարևներ իմ սիրելիից, ով այս պահին կողքիս է: Մենք չենք համբերում, թե երբ ենք հանդիպելու քեզ` մեր մուսա:

Քո` խենթ Դալի»:

Հ.գ – Նամակում այն հատվածը, որտեղ Լորկան խոսում է Վեներայի ծնվելու մասին, հիմք եւ ներշնչանք հանդիսացավ, որպեսզի Դալին ստեղծի իր հրաշալի նկարներից մեկը` «Վեներայի ծնունդ»-ը:

«Հուլիս, 6-րդ նամակ։  Ամբողջ օրը սարսափելի շոգ է: Եվ բացի այդ, ես ամբողջ օրը շարունակում եմ լսել Բախ`  առանց դադարի, միացնում եմ ձայնարկիչն ու բարձրացնում ձայնը մինչեւ վերջ: Թվում է, թե գլուխս ուր որ է կբաժանվի մի քանի մասի: Կեսօր է: Իսկ ես երեք անգամ արդեն ծնկի եմ եկել Աստծու առաջ ու շնորհակալություն հայտնել այն շնորհի համար, որ ունեմ:  Այնպիսի մի գոլորշու ամպ է բարձրանում երկինք, որ թվում է, ուր որ է, ամբողջ հողը կվառվի: Գալան գնացել էր գնումների, եւ պատկերացնո՞ւմ ես, վազելով վերադարձավ, գրկեց ինձ, սկսեց քրքջալ եւ համբուրել: Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել, եւ պատկերացրու միայն, թե ինչ է պատասխանում. «Պատկերացնո՞ւմ ես, եթե այս հրդեհը սպանի մեր երկուսին…Ինչ երջանիկ կլինեմ ես, որ ապրել եմ մինչ այդ պահը քո կողքին: Վերադարձել եմ, որպեսզի հարցնեմ քեզ, թե չէ՞իր ցանկանա նկարել այս հրդեհը…Այն հրաշալի նկար կլինի, համոզված եմ»: Նա ինձ համար ամենահրաշալի կինն է , որին կարող էի երբեւէ սիրել: Նա ամենաչքնաղն է, իսկ նրա կերպարն այդ պահին՝ ամենահրաշալին էր մինչ այդ պահը եղածներից»: