вторник, 11 октября 2011 г.

Մերկ ճշմարտություն Գաբրիել Գարսիա Մարկեսի մասին…


…1957թ. առաջին անգամ այցելելով    նախկին  Խորհրդային  միություն, հանճարեղ Մարկեսը հայտարարեծ:

-Իմ լավագույն ընթերցողներն ապրում են Խորհրդային միությունում: 

Երկրորդ այցելության  տպավորություններն ավելի բուռն էին.

  "Ես զգում եմ , որ աշխարհը դարձել է ավելի հուսալի:  Եվ սա,  կարծես թե,  ամենակարևորն է":

Հետագայում իր հարցազրույցներում Մարկեսն անկեղծանում է.

-Ես  կցանկանայի ճանապարհորդել  Խորհրդային Միության ամբողջ տարածքում: Ասում են, որ այնտեղ ապրող ժողովուրդները շատ լավն են  ու զարգացած:

Մարկեսն արժանացել է  Նոբելյան մրցանակի  գրականության ասպարեզում:

2002 թվականին նա հրատարակեց իր առաջին մեմուարը` "Ապրել,որպեսզի պատմել կյանքի մասին":

Այն դարձավ ամենաընթերցվող գիրքը Եվրոպայում, ԱՄՆ-ում և  Լատինական Ամերիկայում:

Ստորև ներկայացված է հատված նրա վերջին հարցազրույցից`տպագրված արգենտինական 

թերթերից   մեկում:

-Ո՞վ է եղել Ձեր առաջին   ուսուցիչը:

 -Ինձ  համար ուսուցիչ դարձել են բոլոր այն մարդիկ , ովքեր ազդեցություն են ունեցել իմ անձի ձևավորման ,  կյանքի ճանապարհի  ընտրության և հետաքրքրությունների զարգացման վրա: Այդպիսի մարդիկ շատ են եղել իմ կյանքում:  Ամենաառաջինը իմ մայրական կողմի պապիկն էր`գնդապետ Նիկոլաս Ռիկարդո Մարկես Մեխիան: Նա  նաև ոսկերիչ էր: Ես մեծացել եմ նրա տանը, նրա`  պատերազմի մասին պատմությունների և բնության երևույթների  յուրօրինակ  մեկնաբանությունների հետ: Ես հաճախ էի պապիկիս հարցախեղդ անում տարբեր հարցերով և նա հաճախ   ստիպված  էր  լինում  դիմել բառարանների օգնությանը, բավարարելու համար իմ  անսպառ  հատաքրքրասիրությունը: Նա  միակն էր ,   ով հասկանում էր ինձ :  Երբ փոքր  էի, կարծես  ապրում էի երևակայությամբ`հորինում էի իրադարձություններ, հորինում էի  ինչ-որ մարդկանց և ընկերներ: Նա միակն էր, ով  ինձ    սուտասան  չէր  համարում: Նա  առաջինը տեսավ իմ ստեղծագործական  ունակությունները:  Նա մահացավ, երբ ես  ութ տարեկան էի:  Նրա մահվանից հետո  հաճախ էի լսում  այս բառերը` "Նա  ստեղծագործում է դեռ բարուրից": Իմ բոլոր ստեղծագործություններում ես պատմում եմ այն, ինչ կատարվել է ինձ  հետ  և   ինձ շրջապատող աշխարհում այդ ութ տարիների ընթացքում:

  Իմ  մյուս  "ուսուցիչը"  իսպաներեն լեզվի  իմ դասախոսն էր:  Ես նրա սիրելին էի: Հենց նա է ինձ ստիպել  առաջին անգամ ձեռքս վերցնել  գրիչն  ու փորձել գրել  պատմություն վաղվա օրվա մասին:

- Ովքե՞ր  են  այն  գրողները, ովքեր ստիպել  են  ձեզ  սովորել ու հիանալ:

- Երբ ես  դեռ շատ երիտասարդ էի , իմ ձեռքում հայտնվեց Կաֆկայի  ժողովածուն`"Մետամորֆոզներ":  Ես իսկական ցնցում ապրեցի , կարդալով այս գիրքը:  Մտացեծի ."Եթե սա է գրականությունը, ուրեմն արժե գրել":   Կաֆկան ինձ ցույց տվեց, որ այն ինչ ես համարում էի արգելված` գրականության մեջ , իրականում պետք է և անհրաժեշտ է անել : Ես վերցրեցի թուղթը , գրիչը և սկսեցի գրել: Կաֆկայի ազդեցությամբ ծնվեցին իմ առաջին պատմվածքները:  Շատ բան է սովորեցրել ինձ նաև Ու. Ֆոլկները:  Ավելի ճիշտ,  նա հաստատեց  իմ սեփական տեսակետները գրականության մասին: Աշխարհը,  որի մասին նա  գրել է ,  շատ նման է այն աշխարհին, որի մասին ուզում էի գրել ես: Կա նաև շատ տարօրինակ մի  ազդեցություն ` Վիրջինիա Վուլֆ:  Նա առանձնանում է  իր տարօրինակ ու ֆանտաստիկ աշխարընկալմամբ:  Նա  ունի  ժամանակի ապշեցուցիչ ընկալում:  Զգում է ամեն ակնթարթ ,  բայց  պահպանում է հավերժության շունչը:  Նրա գրքերը շատ են ազդել  իմ ստեղծագործություններիվրա: Ու կա նաև մի անուն` Ռուբեն Դարիո:

-Դուք բավարարվ՞ած եք Ձեր կյանքով ու աշխատանքով:

- Իմ պարագայում տարօրինակ կլիներ ասել , որ ես բավարարված չեմ իմ կյանքով ու կարիերայով: Երևի ավելի ճիշտ,  ոչ թե իմ պարագայում , այլ իմ տարիքում: 76  տարեկան հասակում ինձանից ստեղծել  "հավերժ երիտասարդ հոգով" ծերունու,  ես չեմ  ուզում:   Չեմ ուզում նաև ասել , որ ես ուզում եմ ամեն ինչ նորից  սկսել կամ վերապրել իմ կյանքը: Ամենևին: Սա հիմարություն է: Ես Ֆիդել Կաստրոն չեմ , ով մինչև այս պահը ապրում է անբնական երիտասարդական ավյունով: Ես նախանձում եմ նրան:  Իհարկե մի փոքր:

Ես միշտ պատրաստ եմ եղել ծերությանը: Տաս տարեկան հասակում  ես ձեռք բերեցի մի տարօրինակ մականուն` "Ծերունիկ" : Պատճառն այն էր , որ ես ինձ պահում էի ինչպես իմ պապիկը `ավելի ճիշտ նմանակում էի նրան: Ես երբեք երեխայի պես ինձ չեմ պահել և երբեք չեմ մտածել ինչպես  երեխա: Ես միշտ առանձնանում էի իմ հասակակիցներից իմ մտածելակերպով: Նույնիսկ իմ հորինած պատմությունները  չափազանց "մեծահասակ" էին :  Ես միշտ ապրել եմ առանց պլանավորելու, առանց  ապրելու բուռն ցանկության, ես պարզապես ապրել եմ ու ընդունել կյանքն ամբողջովին: "Ապրել , որպեսզի պատմել կյանքի մասին"  մեմուարում ես պատմում եմ միայն մերկ ճշմարտություն`   Գաբրիել Գարսիա Մարիկեսի մասին: Անցնելով իմ ռուբիկոնը,  ես հայտնաբերեցի, որ  ապրում եմ երկակի կյանքով:  Առաջինն իմ կյանքն է , որտեղ ես ճանաչում եմ ինձ, իմ մտքերն ու զգացմունքները :  Մյուս  կյանքը գոյություն ունի ինձանից անկախ:  Հենց այդտեղ էլ կատարվում է այն ամենը , ինչ բերեց ինձ ճանաչումն ու փառքը:

Ինչպի՞սի հոգեվիճակում եք այս պահին:

- Արդեն տաս տարի է , որ ինձ չի լքում անհանգստության ու վախի զգացողությունը: Մեր կյանքը չափից ավելի  արագ է փոխվում վատ կողմ: Եվ այդ փոփոխությունը շատ լավ է արտացոլվում մեզանից յուրաքանչյուրի հոգում: Ամեն ինչ արժեզրկվում է: Գուցե  ես անհույս երազող եմ ու ռոմանտիկ , բայց ինձ համար միևնույնը  չէ , թե ինչ կլինի վաղը:

- Ապագայի  պլաններ:

-Անձնական… Ուզում եմ շարունակել գրել: Առանց իմ աշխատանքի մեկ օր անգամ չեմ կարող ապրել: Ուզում եմ ամենակարողին միայն խնդրել մեկ բան` գրել մինչև կյանքիս վերջին ակնթարթը: Վերջին վեց տարիներին  ես նկատել եմ , որ սկսել եմ անընդհատ  շտապել: Ես շտապում եմ ապրել, շտապում եմ գրել, շտապում եմ լրացնել իմ հիշողությունները: Միևնույն ժամանակ փորձում եմ ապրել այնպես ինչպես  ապրել եմ միշտ:

Շատ երազանքներ ունեմ: Դրանցից մեկը, վախենամ հենց դա չկատարվի, 

ուզում եմ վերադարձնել իմ  բոլոր հին ընկերներին: Եվ միայն մահը չէ,  որ այն անկատարելի է դարձնում:

Կա նաև մի ուրիշ , շատ ավելի մեծ  խոչընդոտ:  Հաճախ,  ես և Մերսեդեսը մնում ենք տանը մենակ և երազում  ենք, որպեսզի մեզ մեր ըկերները զանգահարեն և հրավիրեն իրենց  տուն:  Իսկ հեռախոսը, միևնույնն է,  լռում է: Նրանք կարծում են , որ  ճանաչումը ինձ դարձրել է "անհասանելի":  Հասնելով ամենաբարձր գագաթը,  ես հասկացա , որ իմ կողքին ոչ մեկ չկա: Հասկացա, "ահա այս է իսկական մենությունը"` որն իմ ամբողջ գրական կյանքի ընթացքում  ուղակցել է ինձ: Մենություն` իմ բոլոր ստեղծագործությունների թեման:  Ճակատագիրը ինձ հետ հիմար կատակ է արել: Իմ կյանքի մայրամուտին  եմ հայտնվել  ու փակվել մենության զնդանում:

Ընտանիքում…

Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը , իմ հարազատներին ու մտերիմներին:  Ես փորձում եմ ուրախություն պարգեվել իմ նրանց: Իմ կարևոր  ձեռքբերումներից շատերի համար ես պարտական եմ իմ մտերիմներին:

Ձեր կյանքի իմաստը …

-Մարդը չի կարող կայանալ որպես մարդ –անհատ ,եթե շեղվի այն  ուղուց, որ նախատեսել է իր համար Աստված: Մեզանից ամեն մեկը պետք  է ապրի իր կյանքը, հենց իրենը , այլ ոչ մեկ ուրիշինը: Սա ամենամեծ  դժբախտությունն է ` հասուն տարիքում շրջվել հետ ու հասկանալ, այն  ինչ եղել է անցյալում,  քոնը չէ , օտար է , անպետք , իսկ այն ինչ առջևում  է  քեզ սպասվում , մենության բանտն է: Իմ կյանքի իմաստը դարձել է  ապրելն ու պատմելը կյանքի մասին: Կյանքը չի կարող գոյություն ունենալ  առանց իրական սիրո: Սիրո զգացումն է կյանքի ու ապրելու խթանը:  Առանց սիրո ձանձրալի է դառնում կյանքը:  Մարդը մահանում է այնժամանակ, երբ նրա սիրտը գիտակցում է, որ այլևս ի զորու 

չէ սիրել ու  այդ  զգացումը  խորթ է նրան:

-Եթե հրաշագործ լինեիք , ի՞նչ կանեիք:

-Ինձ համար…

Եթե  անկեղծ, ապա  ես կազատվեի իմ խորացող հիվանդությունից:

Մտերիմներիս համար…Երեւի  այնպիսի քայլ կանեի , որպեսզի կատարեի  նրանց երկրային ցանկությունները…

Իմ աշխատանքում…

Կուզեի կրկին գրել և փոխել "Հարյուր տարվա մենության" վերջին  հատվածը: Ես կգրեի բոլորովին այլ հանգուցալուծում ու ավարտ: