среда, 11 января 2012 г.

Հաջողակ կանանց աֆորիզմներից


  • Կարևորը ոչ թե երջանկությունն է, այլ դեպի այն հասնելուգործընթացն էՄիլեն Ֆարմեր
  • Ես ավելի լավ է ափսոսամ իմ արածի համար քան չարածի:Ահա թե ինչու եմ ես փորձում կախվել յուրաքանչյուրհնարավորությունիցՔեմերոն Դիաս
  • Երբ ես դիետա եմ պահում և աշխատում, ես վատ տրամադրություն եմ ունենում: Ավելի լավ է ես լինեմ լիքոտ,բայց բարիՍամա Խայեկ
  • Երբ բավականություն ես ստանում աշխատանքիցմնացածամեն ինչ կարգավորվում է առանց որևէ ջանքերիԱքսանաՖյոդորևա:
  • Իմաստուն աղջիկը գիտի իր սահմաններըԽելացի աղջիկըգիտի,  որ նա սահման չունիՄերլին Մոնրո
  • Լինել հզոր դա նույնն է ինչ լինել իսկական լեդիԲայց եթեանհրաժեշտություն կա մարդկան հիշեցնելու, որ դու լեդի ես,ապա իրականում դու այդպիսին չեՄարգարետ Թեչեր
  • Երբեք պետք չէ փնտրել մեղավորներիպետք է ապրել ոչմեկին ցավ չպատճառելով,  մարդկանց չդատապարտելով ևլիովին ազատԱնջելինա Ջոլի
  • Մեր երջանկությունը կախված է հենց մեզնիցԵրբեմնանհրաժեշտ է պարզապես պարզել ձեռքը, որպեսզի հասնելնրանԺորժ Սանդ
  • Առանց կնոջ ոչինչ չես անիԴա հասկացել է նույնիսկԱստվածԷլյանոր Դուզե
  • Եթե կյանքը լիներ կանխատեսելիապա այն կդադարերլինել կյանք և կկորցներ իր համըԷլյանորա Ռուզվելտ
  • Կյանքը չի կարող բաղկացած լինել միայն հրաշալիպահերիցՔանզի նրանք կդադարեն լինել հիանալի այլկլինեն սովորականԻնչպե՞ս կարող ես գնահատելերջանկությունը, եթե դու երբեք չես տանջվելՍեսիլյաԱհերն
  • Մի վիճիր տղամարդկանց հետմիևնույն է նրանք երբեքճիշտ չեն լինումԺա Ժա Գաբոր
  • Մի ծնվիր գեղեցիկ և դու կհասնես հաջողությունՄի սիրիրև քեզ կհավանեն բոլորըԳրողի ծոցն ուղարկիր ամբողջաշխարհը և քեզնով կհիանանքեզ կկրկնօրինակեն:Բարբարա Սթրեյզանդ
  • Կյանքում չկա այնպիսի բան, որից պետք է վախենալկամիայն այնինչ պետք է հասկանալ:  Մարիա Սկլադովսկայա-Կյուրի
  • Երբ մենք վախեցած ենք, մենք փորձում ենք ամեն ինչ մերվերահսկողության տակ պահելԱյսպիսով մենք թույլ չենքտալիս մեր կյանքում դրական փոփոխություններՎստահիրկյանքինԱյնտեղ կա այն ամենը, ինչ քեզ պետք էԼուզիաԽեյ
  • Կյանքը կարող է լինել հիանալիեթե գիտես ինչ անել դրահետԳրետա Գարբո

Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովենը, (ծնվել է՝ 1770թԴեկտեմբեր 17Բոնն – Մահացել է` 1827թՄարտի 26Վիեննա), գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։


Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը: Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում: «Ֆիդելիո» օպերայի, «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետի, երգչախմբային ստեղծագործությունների, երգերի հեղինակ է: Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ:



Կենսագրություն

Բեթհովենը երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից։ Հայրը, տեսնելով որդու երաժշտական ունակությունները, երազում էր, որ որդին մանուկ հասակում Ճանաչվի ամբողջ աշխարհում՝ կրկնելով Մոցարտի օրինակը։ Դրանից դրդված՝ նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։
Պատանի Բեթհովենը երաժշտական կրթությունը շարունակում է ժամանակի ճանաչված երաժիշտ-մանկավարժ Քրիստիան Նեֆեի մոտ։ Բեթհովենը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1787-ին մեկնում է Վիեննա, որպեսզի Մոցարտին ներկայացնի իր գործերը։ Վերջինս, լսելովԲեթհովենի երաժշտությունը, ասում է.


          «Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»։

1792-ից երիտասարդ կոմպոզիտոր վերջնականապես հաստատվում է Վիեննայում, ուր ապրում է մինչև կյանքի վերջ։
Բեթհովենը սիրահարված էր մի կոմսուհու՝ Թերեզա Բրունսվիկ անունով, ով սակայն չամուսնացավ դժվար կյանքով ապրող կոմպոզիտորի հետ։
Կոմպոզիտորը աստիճանաբար սկսեց կորցնել լսողությունը, և ամբողջովին խլացավ։ Այս փաստը նրան դրդեց անգամ ինքնասպանության, որը բարեբախտաբար տեղի չունեցավ։ Նա շարունակեց ապրել և ստեղծագործել։
Բեթհովենը մահացել է Վիեննայում, լյարդի հիվանդությունից։ Նրա շիրիմը գտնվում է հենց այդտեղ, իսկ տուն-թանգարանը՝ Բոննում։

Ստեղծագործությունները

Բեթհովենը 18-րդ դարի սոնատասիմֆոնիկ ժանրի երաժշտությունը հասցրեց իր գագաթնակետին։ Կոմպիզիտորի մի շարք ստեղծագործություններում արտահայտվեցին այդ ժամանակ տեղի ունեցող ֆրանսիական բուրժուական հեղափողության գաղափարները՝ մարդկության պայքարը հանուն ազատության, պայքարը մենիշխանության և բռնակալության դեմ։ Բացի դրանից նրա ստեղծագործությունները արտահայտում են անձնական ներաշխարհի քնարական-դրամատիկական զգացմունքներ, բնության և շրջապատող աշխարհի նկատմամբ ունեցած ապրումներ ու խոհեր։ Ուստի նրա երաժշտությունը բազմաբնույթ է։
Գրել է տարբեր ժանրերում, ունի 9 սիմֆոնիա, 11 ուվերտյուրա, 5 դաշնամուրային և 1 ջութակի կոնցերտներ, 32 դաշնամուրային սոնատներ, գործիքային անսամբլներ (կվարտետնետ և տրիոներ), մանրանվագային պիեսներ, երգեր, «Հանդիսավոր Մեսսան» և 1 օպերա ՝ «Ֆիդելիոն»։ Իր հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան» ցանկանում էր նվիրել Նապոլեոնին։ Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Բեթհովենը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»։
Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։
Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան։


вторник, 10 января 2012 г.

Աշխարհի առաջին միլիարդատերն ու կանայք

17 տարեկանում Հովարդը սիրահարվեց 23-ամյա գեղեցկուհի դերասանուհի Էլեոնորա Բորդմանին: Նրա խոսքերով երեկույթների ժամանակ երկրորդ այդպիսի անդուր, ամաչկոտ ու ձանձրալի երիտասարդ չկար: Առավել ևս խոստովանությունից վախեցող Հովարդը օգնության համար դիմեց հորը: Հարցը փակվեց բացարձակ անհաջողությամբ: Ըստ երևույթին այդ դեպքից հետո Հյուզը սկսեց հիվանդագին վախ զգալ կանանց ներկայությամբ, և այն ուղեկցեց նրան ողջ կյանքի ընթացքում:
Այս դեպքից երկու տարի անց Հոյւզը կորցրեց ծնողներին, բայց քանի որ դեռ չափահաս չէր, օրենքի համաձայն՝ չէր կարող վերահսկողություն ստանալ հորից ստացած ժառանգության նկատմամբ: Բայց նա համառություն դրսևորեց, դատարանով ճանաչվեց չափահաս, ըստ երևույթին, ամուսնության պայմանով: Ամեն դեպքում, Հովարդ Հյուզի և Էլլա Ռեյսի ամուսնությունը բացահայտ ձևական էր:
Կանանց հետ հարաբերություններում առաջին անհաջողությունից հետո էր, ըստ երևույթին, որ ի հայտ եկան Հյուզի տարօրինակությունները կանանց հետ շփման ընթացքում: Նրա վարքը բավականին ինքնատիպ էր: Նա, օրինակ, ցուցադրաբար քարշ էր գալիս կինոաստղերի ետևից՝ բառացիորեն ողողելով նրանց ծաղիկներով և թանկարժեք իրերով, բայց խուսափելով ֆիզիկական մերձեցումից: Առնական տեսքով ու բարձրաշխարհիկ կեցվածքով գրավելով կանանց՝ Հյուզը չափազանց ամաչում էր նույնիսկ ուտել ուրիշների ներկայությամբ:
Ամսագրում տեսնելով Մերիլին Մոնրոյի լուսանկարը, ով դեռևս ֆոտոմոդել էր՝ Հովարդը զանգահարում է նրան, և նրանք զրուցում են մոտ երկու ժամ: Իր հուշերում Մոնրոն խոստովանել է, որ այն ժամանակ այդպես էլ չհասկացավ՝ ինչ է նա իրենից ուզում: Ապագա կինոաստղը նրանից ամեն առավոտ թեյի վարդերի հսկայական փունջ էր ստանում: Հյուզը անդադար զանգահարում էր Մոնրոյին, երբեմն նույնիսկ գիշերը: Մերիլինը քնում էր խոսակցության կեսին, բայց Հովարդը չէր կախում լսափողը՝ ժամերով լսելով քնած կնոջ շնչառությունը: Գրեթե շաբաթը մեկ անգամ Հյուզը նրան ժամադրության էր հրավիրում որևէ թանկանոց ռեստորան, հետո զանգահարում էր, ներողություն խնդրում, որ չի կարող գալ, և առաջարկում էր վճարել նրա և ընկերուհու՝ ռեստորանում ընթրիքի համար: Նման հարաբերություններից մի քանի ամիս հետո Հովարդը վերջապես հրավիրեց ապագա դերասանուհուն իր առանձնատուն: Մոմերի ուղեկցությամբ ռոմանտիկ ընթրիքից հետո հնչեց հեռախոսազանգ: Հյուզը ոտքի կանգնեց, խոսեց ինչ-որ մեկի հետ և, ոչինչ չասելով, մեկնեց օդակայան: Այլևս Մոնրոն նրան երբեք չտեսավ ու չլսեց:


Աղբյուրը`  http://youandworld.am/

Չարլի Չապլին.«Տխրության մեջ էլ գեղեցկություն կա»:

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով Բիլլի դերը «Շերլոք Հոմս» պիեսում: 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: 1912թ. նա բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում: Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:
Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921թ. նկարահանված «Պստիկը», 1925թ.` «Ոսկու տենդը», 1928թ.` «Կրկեսը»  ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:
Չապլինի 3 ֆիլմեր տեղ են գտել «Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերը» ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»):
Հատված «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմից` 
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր է ունեցել 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը: