вторник, 10 января 2012 г.

Աշխարհի առաջին միլիարդատերն ու կանայք

17 տարեկանում Հովարդը սիրահարվեց 23-ամյա գեղեցկուհի դերասանուհի Էլեոնորա Բորդմանին: Նրա խոսքերով երեկույթների ժամանակ երկրորդ այդպիսի անդուր, ամաչկոտ ու ձանձրալի երիտասարդ չկար: Առավել ևս խոստովանությունից վախեցող Հովարդը օգնության համար դիմեց հորը: Հարցը փակվեց բացարձակ անհաջողությամբ: Ըստ երևույթին այդ դեպքից հետո Հյուզը սկսեց հիվանդագին վախ զգալ կանանց ներկայությամբ, և այն ուղեկցեց նրան ողջ կյանքի ընթացքում:
Այս դեպքից երկու տարի անց Հոյւզը կորցրեց ծնողներին, բայց քանի որ դեռ չափահաս չէր, օրենքի համաձայն՝ չէր կարող վերահսկողություն ստանալ հորից ստացած ժառանգության նկատմամբ: Բայց նա համառություն դրսևորեց, դատարանով ճանաչվեց չափահաս, ըստ երևույթին, ամուսնության պայմանով: Ամեն դեպքում, Հովարդ Հյուզի և Էլլա Ռեյսի ամուսնությունը բացահայտ ձևական էր:
Կանանց հետ հարաբերություններում առաջին անհաջողությունից հետո էր, ըստ երևույթին, որ ի հայտ եկան Հյուզի տարօրինակությունները կանանց հետ շփման ընթացքում: Նրա վարքը բավականին ինքնատիպ էր: Նա, օրինակ, ցուցադրաբար քարշ էր գալիս կինոաստղերի ետևից՝ բառացիորեն ողողելով նրանց ծաղիկներով և թանկարժեք իրերով, բայց խուսափելով ֆիզիկական մերձեցումից: Առնական տեսքով ու բարձրաշխարհիկ կեցվածքով գրավելով կանանց՝ Հյուզը չափազանց ամաչում էր նույնիսկ ուտել ուրիշների ներկայությամբ:
Ամսագրում տեսնելով Մերիլին Մոնրոյի լուսանկարը, ով դեռևս ֆոտոմոդել էր՝ Հովարդը զանգահարում է նրան, և նրանք զրուցում են մոտ երկու ժամ: Իր հուշերում Մոնրոն խոստովանել է, որ այն ժամանակ այդպես էլ չհասկացավ՝ ինչ է նա իրենից ուզում: Ապագա կինոաստղը նրանից ամեն առավոտ թեյի վարդերի հսկայական փունջ էր ստանում: Հյուզը անդադար զանգահարում էր Մոնրոյին, երբեմն նույնիսկ գիշերը: Մերիլինը քնում էր խոսակցության կեսին, բայց Հովարդը չէր կախում լսափողը՝ ժամերով լսելով քնած կնոջ շնչառությունը: Գրեթե շաբաթը մեկ անգամ Հյուզը նրան ժամադրության էր հրավիրում որևէ թանկանոց ռեստորան, հետո զանգահարում էր, ներողություն խնդրում, որ չի կարող գալ, և առաջարկում էր վճարել նրա և ընկերուհու՝ ռեստորանում ընթրիքի համար: Նման հարաբերություններից մի քանի ամիս հետո Հովարդը վերջապես հրավիրեց ապագա դերասանուհուն իր առանձնատուն: Մոմերի ուղեկցությամբ ռոմանտիկ ընթրիքից հետո հնչեց հեռախոսազանգ: Հյուզը ոտքի կանգնեց, խոսեց ինչ-որ մեկի հետ և, ոչինչ չասելով, մեկնեց օդակայան: Այլևս Մոնրոն նրան երբեք չտեսավ ու չլսեց:


Աղբյուրը`  http://youandworld.am/

Комментариев нет:

Отправить комментарий