вторник, 27 сентября 2011 г.

London Eye


Հասնել Լոնդոն ու չմտնել «Լոնդոնի Աչքը» (London Eye), այլ կերպ ասած` չնստել աշխարհի ամենամեծ «սատանի օղակը»` հանցագործություն կլինի: Այս հսկա կառույցը ոչ միայն հիացմունք է պատճառում, երբ նրա ներսից ես նայում, այլև` երբ նրան ես նայում` թե´ հեռվից, թե´ դրսից և թե´ ներքևից:
Նախ ասեմ, որ «Լոնդոնի Աչքը» կառուցվել է 2000 թ-ի մարտի 9-ին: Կառուցման ժամանակ նախատեսվել է, որ այն պետք է գործի 5 տարի, սակայն բերած հասույթի շնորհիվ օղակը պահպանվել է, իսկ կառուցողներն իրենց հերթին խոստանում են, որ այն բրիտանացիների ու զբոսաշրջիկների համար կծառայի մինչև 2025 թ-ը: Իր գործունեության ընթացքում «Լոնդոնի աչքն» արդեն կատարել է ավելի քան 45 հազար պտույտ և Լոնդոնը վերևից տեսանելի է դարձրել շուրջ 40 միլիոն մարդու:
Երկար արահետի նման ձգվող զբոսայգին, որը բոլորին բերում է դեպի «Լոնդոնի Աչք», այս մեծ հրաշքի անբաժան մասն է: Այստեղ քեզ ուղեկցում են ոչ միայն ծառերն ու ծաղիկները, այլև` փողոցային երաժիշտները, կենդանի արձանները, խամաճիկներն ու աշխարհի հռչակավորները` Չարլի Չապլինից ու Մայքլ Ջեքսոնից մինչև Դոնալդ Բադիկն ու Միկի Մկնիկը: Խնդիր չկա, թե ում հետ ես ցանկանում նկարվել, պարզապես բարի եղիր ու մետաղադրամ դիր «ուղեկցողիդ» առջև գտնվող արկղում:
Սակայն նախքան մտնելը հսկայական «Աչք», յուրաքանչյուրը ստիպված է տոմս ձեռք բերելու փորձությունը հաղթահարել: Ու չնայած շատերը տոմսերը գնում են օնլայն տարբերակով, միևնույն է` շուրջ կես ժամ կանգում են դրամարկղի մոտ գոյացած հերթում:
Այդքան էլ պահանջվում է դեպի կինոսրահ տանող հերթը: Սա վերջին շրջանի նորամուծություններից է. այստեղ անվճար 3 րոպե տևողությամբ 4D ձևաչափի ֆիլմ դիտելու հնարավորություն է տրվում: Ֆիլմը «Լոնդոն Աչքի» ու նրա միջոցով բացվող տեսադաշտի` թագավորական մայրաքաղաքի հին ու նոր կառույցների, պատմամշակութային արժեքների, բրիտանացիների ու զբոսաշրջիկների մասին է:


ԵՎ այս հաճույքը տևում է 45 րոպե...


Smile =)


Բոլորիս հայտնի ժպիտի խորհրդանիշը հետաքրքիր պատմություն ունի: Կարելի է ասել՝ ծնվել է պատահաբար, երբ  Մասաչուսեթսցի  գովազդային գործակալ Հարվեյ Բոլլը  երկու ապահովագրական ընկերությունների միաձուլման հետեւանքով առաջացած աղմկալի իրավիճակը մեղմելու նպատակով ստեղծեց  շրջանաձեւ մուլտանման պատկերը, որը դարձավ ժպիտի եւ խաղաղության խորհրդանիշը: Մասաչուսեթսի  հայտնի ապահովագրական ընկերությունը մեկ այլ ընկերության հետ էր միավորվել, որը վատ ազդեցություն էր թողել ընկերության համբավի վրա: 1964թ-ին ապահովագրական ընկերությունը նախաձեռնում է «ընկերական արշավ»՝ համաձայն որի աշխատակիցները պետք է միշտ ժպտային՝ մեղադրանքներին պատասխանելիս, տուգանք վճարելիս կամ ոչ ցանկալի հուշագիր ստորագրելիս: Հենց այդ ժամանակ էր, որ ընկերությունը դիմեց Հարվեյ Բոլլին գրաֆիկական աջակցության համար: Ասում են, Բոլը վերցրեց գրիչը եւ ձեռքի տակ ընկած առաջին իսկ դեղին թղթի վրա մի կլոր շրջան գծեց , մեջը մի քանի ուռուցիկ գծեր քաշեց..եւ.. Ընդամենը 10 րոպեում ծնվեց աշխարհի ամենաբարի ժպտացող դեմքը: 45$ տվեցին աշխատանքի համար, եւ դա միակ վարձատրությունն էր, որ Բոլլը երբեւէ ստացավ «ամենափրկարար ժպիտով ժպտալու» համար:
Ոչ Բոլլը, ոչ էլ ապահովագրական ընկերությունը չպատենտավորեցին ժպտացող դեմքը:
Հետագայում ֆիլադելֆիացի Սփեյն եղբայրները, ովքեր զվարճալի պատկերներ էին ստեղծում, նկարեցին ժպտացող դեմքը եւ ավելացնելով «թող լավ օր լինի քեզ համար» բառերը՝  պատենտավորեցին սիմվոլն ու խոսքերը: Դրանից հետո բազմաթիվ բացիկներ, հագուստներ, զարդեր եւ շատ այլ իրեր էին պատրաստվում, որոնք իրենց վրա կրում էին ժպտացող դեմքը: Ոգեւորությունը շարունակվեց  մոտ մեկուկես տարի, իսկ 1972 թ-ին ժպտացող դեմքով ամրակների վաճառքը հասավ 50 միլիոնի:

Ժպտացող դեմքը համերաշխությկան խորհրդանիշ դարձավ ամերիկացիների մի ողջ սերնդի համար եւ 1999թ-ից սկսեց նշվել ժպիտի համաշխարհային օրը:


Այդ ժամանակներից սկսած ժպիտների հանրահայտ ընտանիքում սկսեցին ծնվել նոր անդամներ՝ սերը, հույսը, բերկրանքը, արհամարհանքը, չարությունն ու ցասումը… ու անգամ որոշ կենդանիներ՝ օրինակ շնիկն ու պինգվինը: Երկու ժպիտներից ծնվեց համակրանքը, այնուհետեւ սերը, սիրուց էլ կասկածը…մի օր էլ չարությունը:  Այս ընտանիքում եւս, ինչպես բոլոր ընտանիքներում, առկա էին բոլոր հույզերը, բայց այստեղ …


Ժպիտը լաց է լինում, ժպիտը բարկանում է, հուզվում, պայքարում, բայց ամենակարեւորը՝ ժպիտը ժպտում է և մնացած բոլոր զգացմունքներն արտահայտում ժպիտի միջոցով: