вторник, 27 сентября 2011 г.

London Eye


Հասնել Լոնդոն ու չմտնել «Լոնդոնի Աչքը» (London Eye), այլ կերպ ասած` չնստել աշխարհի ամենամեծ «սատանի օղակը»` հանցագործություն կլինի: Այս հսկա կառույցը ոչ միայն հիացմունք է պատճառում, երբ նրա ներսից ես նայում, այլև` երբ նրան ես նայում` թե´ հեռվից, թե´ դրսից և թե´ ներքևից:
Նախ ասեմ, որ «Լոնդոնի Աչքը» կառուցվել է 2000 թ-ի մարտի 9-ին: Կառուցման ժամանակ նախատեսվել է, որ այն պետք է գործի 5 տարի, սակայն բերած հասույթի շնորհիվ օղակը պահպանվել է, իսկ կառուցողներն իրենց հերթին խոստանում են, որ այն բրիտանացիների ու զբոսաշրջիկների համար կծառայի մինչև 2025 թ-ը: Իր գործունեության ընթացքում «Լոնդոնի աչքն» արդեն կատարել է ավելի քան 45 հազար պտույտ և Լոնդոնը վերևից տեսանելի է դարձրել շուրջ 40 միլիոն մարդու:
Երկար արահետի նման ձգվող զբոսայգին, որը բոլորին բերում է դեպի «Լոնդոնի Աչք», այս մեծ հրաշքի անբաժան մասն է: Այստեղ քեզ ուղեկցում են ոչ միայն ծառերն ու ծաղիկները, այլև` փողոցային երաժիշտները, կենդանի արձանները, խամաճիկներն ու աշխարհի հռչակավորները` Չարլի Չապլինից ու Մայքլ Ջեքսոնից մինչև Դոնալդ Բադիկն ու Միկի Մկնիկը: Խնդիր չկա, թե ում հետ ես ցանկանում նկարվել, պարզապես բարի եղիր ու մետաղադրամ դիր «ուղեկցողիդ» առջև գտնվող արկղում:
Սակայն նախքան մտնելը հսկայական «Աչք», յուրաքանչյուրը ստիպված է տոմս ձեռք բերելու փորձությունը հաղթահարել: Ու չնայած շատերը տոմսերը գնում են օնլայն տարբերակով, միևնույն է` շուրջ կես ժամ կանգում են դրամարկղի մոտ գոյացած հերթում:
Այդքան էլ պահանջվում է դեպի կինոսրահ տանող հերթը: Սա վերջին շրջանի նորամուծություններից է. այստեղ անվճար 3 րոպե տևողությամբ 4D ձևաչափի ֆիլմ դիտելու հնարավորություն է տրվում: Ֆիլմը «Լոնդոն Աչքի» ու նրա միջոցով բացվող տեսադաշտի` թագավորական մայրաքաղաքի հին ու նոր կառույցների, պատմամշակութային արժեքների, բրիտանացիների ու զբոսաշրջիկների մասին է:


ԵՎ այս հաճույքը տևում է 45 րոպե...


Комментариев нет:

Отправить комментарий