среда, 26 октября 2011 г.

Իսպանիա... Մաս 1.

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Իսպանացիները ծանոթանալիս նախ ասում են անունը, անյուհետև՝ ազգանունը: Իսպաներենում հայրանուն չկա: Փոխարենը՝ նրանք ունեն երկու ազգանուն՝ մեկը(առաջինը) հոր, մյուսը՝ մոր ազգանունը: Ամենատարածված դիմելաձևերն են՝ Señor (պարոն), Señora (տիկին), Señorita (օրիորդ), որոնք հաճախ (իբրև քաղաքավարի դիմելաձև) գործածվում են առաջին ազգանվան հետ (օր.` սենյոր Լոպես): Որպես օրենք, ամուսնացած իսպանուհիները պահպանում են իրենց օրիորդական ազգանունը: Բայց հաճախ դրան ավելացվում է նաև ամուսնու ազգանունը՝ "de" նախորդի հետ միասին (օր.` Señora de Gutiérrez, որտեղ վերջինը ամուսնու առաջին ազգանունն է): Իսպանիայում տարածված են նաև don և doña քաղաքավարի դիմելաձևերը, որոնք դրվում են անուններից առաջ (օր.` դոն Կառլոս): Մտերմիկ շրջապատում կարելի է միմյանց դիմել միայն անուններով: Իսպաներենում նույնպես գործածական են «դու» (tú), «Դուք» (usted), «դուք» (vosotros), «Դուք» (ustedes) դիմելաձևերը: