четверг, 17 мая 2012 г.

Պաուլո Կոելյո «Փորձելու արվեստը»

Պաբլո Պիկասսոն մի անգամ ասել է. «Աստված էլ մի ուրիշ տեսակի  ստեղծագրծող է: Նա հորինել է ընձուղտ, փիղ ու կատու: Նա ոչ մի կոնկրետ ոճ չունի: Պարզապես տարբեր բաներ է փորձել»:

Երբ սկսում ենք մեր երազանքների վրա աշխատել, միշտ վախ ենք զգում: Պե՞տք է հետևել կանոններին: Ո՞վ է այդ կանոնները հորինում մինչ մենք մեր այդքան տարբեր կյանքն ենք ապրում: Եթե Աստված  ստեղծել է ընձուղտը, փիղն ու կատուն և  մենք  էլ նրա օրինակին ենք հետևում, ապա ի՞նչու պետք է հետևել այս կամ այն կանոնին: Երբեմն կանոնները օգնում են  չկատարել մեզնից առաջ կատարված սխալները, բայց ամենից հաճախ կանոնները ստիպում են անել  այն ինչ արդեն արել են մեզնից առաջ:

Ինքնավստահ  եղե՛ք: Վստահե՛ք Տիեզերքին և շտապեք զարմացնել ինքներդ ձեզ: Պողոս առաքյալն ասել է. «Աստված ստեղծել է  հիմարությունը, որ համեմատի  իմաստության հետ: Աստված ստեղծել է թուլությունը աշխարհում, որ ցույց տա  ուժը»:

Իմաստունը գիտի, որ  որոշ գործողություններ կրկնվում են: Ոմանք  պարբերաբար  դեմ են առնում այն խնդիրներին, որոնց նախկինում բախվել են: Նրանք սկսում են մտածել` էլ երբեք չեն հասունանա, քանի որ նույն բանը նորից կրկնվում է իրենց հետ:«Ես սրա միջով էլի եմ անցել»-բողոքում են  նրանք իրենց  սրտին: «Հնարավոր է, – պատասխանում է  սիրտը,- բայց դու դեռ  այն չես ընկալել»:

Իմաստունը հասկանում է, որ կրկնությունը պատճառ ունի. սովորեցնել դասը, որը դեռ  հասկացվելու կարիք ունի: Կրկնվող իրավիճակները ամեն անգամ  տարբեր լուծումներ են պահանջում: Նա, ով ձախողում է, չպետք է դա որպես սխալ  ընկալի, այլ ավելի շատ  քայլ դեպի ինքնաճանաչողություն: Սա նման է նրան, ինչ Թոմաս Ուաթսոն է ասում. «Ուզու՞մ ես  իմանալ հաջողության գաղտնիքը: Այն չափազանց շատ պարզ է: Կրկնապատկիր քո ձախողումների քանակը»:

                                                                                          թարգմ. Անի Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий