четверг, 17 мая 2012 г.

Ֆյոդոր Դոստոևսկի

Մարդը մի ամբողջ աշխարհ է, միայն թե նրա մեջ ազնիվ լինի հիմնական մղումը: Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարձր բարոյական ազդեցությամբ: Կարելի է և նույնիսկ ճիշտ է իմաստավորել ու զգալ միանգամից, բայց միանգամից մարդ դառնալ անհնար է: Մարդը կարող է սխալվել: Սխալը դեռևս կեղծիք չէ: Արդար գործը չի կործանվի նույնիսկ մի քանի սխալներից: Համենայն դեպս, այն գաղափարը, որի վրա է հիմնված ամեն ինչ, կմնա անսասան: Առաջին քայլը եթե չհաջողվի` կհաջողվի երկրորդը: Պետք է մշակվել որպես մարդ: Ով հակամետ է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա ամենից առաջ չի հարգում ինքն իրեն: Առանց իդեալների, այսինքն` առանց լավագույն թեկուզ փոքր-ինչ որոշակի ցանկությունների երբեք չի կարող ստացվել ոչ մի լավ իրականություն: Առանց մեծահոգի գաղափարների մարդկությունը չի կարող ապրել: Սակայն խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է: Գլխավորը ոչ թե խելքն է, այլ այն, ինչը ուղղություն է տալիս նրան` բնավորությունը, հոգին, ազնիվ հատկանիշները, զարգացումը: Աշխատանքով ու պայքարով է ձեռք բերվում ինքնատիպությունը և սեփական արժանապատվության զգացումը: Ու ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի: Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև անմիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, թե իրեն չեն թողնում գործ անել, այլ անպայման կփնտրի-կգտնի և կհասցնի գոնե որևէ բան անել, որովհետև իր ներսում խեղդել պարտքի գիտակցումը և չճանաչել պարտականությունները` միևնույն ժամանակ իր համար պահանջելով բոլոր իրավունքները, պարզապես խոզություն է:

Комментариев нет:

Отправить комментарий