«1931թ.Այլեւս երբեք չկրկնես այն միտքը, որ իմ երևակայությունն ավելի ուժեղ է, քան Պիկասոյինը: Ես անհամբեր սպասում եմ քո նամակներին, քո յուրաքնաչյուր նամակ մի նոր ներշնչանք է ինձ համար: Ամեն մի տող դառնում է նոր ֆիլմի գաղափար եւ նոր նկարի հիմք: Ընդունիր բարևներ իմ սիրելիից, ով այս պահին կողքիս է: Մենք չենք համբերում, թե երբ ենք հանդիպելու քեզ` մեր մուսա:
Քո` խենթ Դալի»:
Հ.գ – Նամակում այն հատվածը, որտեղ Լորկան խոսում է Վեներայի ծնվելու մասին, հիմք եւ ներշնչանք հանդիսացավ, որպեսզի Դալին ստեղծի իր հրաշալի նկարներից մեկը` «Վեներայի ծնունդ»-ը:
«Հուլիս, 6-րդ նամակ։ Ամբողջ օրը սարսափելի շոգ է: Եվ բացի այդ, ես ամբողջ օրը շարունակում եմ լսել Բախ` առանց դադարի, միացնում եմ ձայնարկիչն ու բարձրացնում ձայնը մինչեւ վերջ: Թվում է, թե գլուխս ուր որ է կբաժանվի մի քանի մասի: Կեսօր է: Իսկ ես երեք անգամ արդեն ծնկի եմ եկել Աստծու առաջ ու շնորհակալություն հայտնել այն շնորհի համար, որ ունեմ: Այնպիսի մի գոլորշու ամպ է բարձրանում երկինք, որ թվում է, ուր որ է, ամբողջ հողը կվառվի: Գալան գնացել էր գնումների, եւ պատկերացնո՞ւմ ես, վազելով վերադարձավ, գրկեց ինձ, սկսեց քրքջալ եւ համբուրել: Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել, եւ պատկերացրու միայն, թե ինչ է պատասխանում. «Պատկերացնո՞ւմ ես, եթե այս հրդեհը սպանի մեր երկուսին…Ինչ երջանիկ կլինեմ ես, որ ապրել եմ մինչ այդ պահը քո կողքին: Վերադարձել եմ, որպեսզի հարցնեմ քեզ, թե չէ՞իր ցանկանա նկարել այս հրդեհը…Այն հրաշալի նկար կլինի, համոզված եմ»: Նա ինձ համար ամենահրաշալի կինն է , որին կարող էի երբեւէ սիրել: Նա ամենաչքնաղն է, իսկ նրա կերպարն այդ պահին՝ ամենահրաշալին էր մինչ այդ պահը եղածներից»:
Комментариев нет:
Отправить комментарий