среда, 11 января 2012 г.

Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովենը, (ծնվել է՝ 1770թԴեկտեմբեր 17Բոնն – Մահացել է` 1827թՄարտի 26Վիեննա), գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։


Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը: Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում: «Ֆիդելիո» օպերայի, «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետի, երգչախմբային ստեղծագործությունների, երգերի հեղինակ է: Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ:



Կենսագրություն

Բեթհովենը երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից։ Հայրը, տեսնելով որդու երաժշտական ունակությունները, երազում էր, որ որդին մանուկ հասակում Ճանաչվի ամբողջ աշխարհում՝ կրկնելով Մոցարտի օրինակը։ Դրանից դրդված՝ նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։
Պատանի Բեթհովենը երաժշտական կրթությունը շարունակում է ժամանակի ճանաչված երաժիշտ-մանկավարժ Քրիստիան Նեֆեի մոտ։ Բեթհովենը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1787-ին մեկնում է Վիեննա, որպեսզի Մոցարտին ներկայացնի իր գործերը։ Վերջինս, լսելովԲեթհովենի երաժշտությունը, ասում է.


          «Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»։

1792-ից երիտասարդ կոմպոզիտոր վերջնականապես հաստատվում է Վիեննայում, ուր ապրում է մինչև կյանքի վերջ։
Բեթհովենը սիրահարված էր մի կոմսուհու՝ Թերեզա Բրունսվիկ անունով, ով սակայն չամուսնացավ դժվար կյանքով ապրող կոմպոզիտորի հետ։
Կոմպոզիտորը աստիճանաբար սկսեց կորցնել լսողությունը, և ամբողջովին խլացավ։ Այս փաստը նրան դրդեց անգամ ինքնասպանության, որը բարեբախտաբար տեղի չունեցավ։ Նա շարունակեց ապրել և ստեղծագործել։
Բեթհովենը մահացել է Վիեննայում, լյարդի հիվանդությունից։ Նրա շիրիմը գտնվում է հենց այդտեղ, իսկ տուն-թանգարանը՝ Բոննում։

Ստեղծագործությունները

Բեթհովենը 18-րդ դարի սոնատասիմֆոնիկ ժանրի երաժշտությունը հասցրեց իր գագաթնակետին։ Կոմպիզիտորի մի շարք ստեղծագործություններում արտահայտվեցին այդ ժամանակ տեղի ունեցող ֆրանսիական բուրժուական հեղափողության գաղափարները՝ մարդկության պայքարը հանուն ազատության, պայքարը մենիշխանության և բռնակալության դեմ։ Բացի դրանից նրա ստեղծագործությունները արտահայտում են անձնական ներաշխարհի քնարական-դրամատիկական զգացմունքներ, բնության և շրջապատող աշխարհի նկատմամբ ունեցած ապրումներ ու խոհեր։ Ուստի նրա երաժշտությունը բազմաբնույթ է։
Գրել է տարբեր ժանրերում, ունի 9 սիմֆոնիա, 11 ուվերտյուրա, 5 դաշնամուրային և 1 ջութակի կոնցերտներ, 32 դաշնամուրային սոնատներ, գործիքային անսամբլներ (կվարտետնետ և տրիոներ), մանրանվագային պիեսներ, երգեր, «Հանդիսավոր Մեսսան» և 1 օպերա ՝ «Ֆիդելիոն»։ Իր հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան» ցանկանում էր նվիրել Նապոլեոնին։ Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Բեթհովենը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»։
Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։
Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան։


Комментариев нет:

Отправить комментарий