пятница, 24 февраля 2012 г.

«Ես Սալվադոր Դալին եմ…»


Ամեն առավոտ արթնանալով ես գերագույն հաճույք եմ ապրում այն գիտակցությունից, որ ես Սալվադոր Դալին եմ, և զարմանքով հարցնում եմ ինձ` ի՞նչ շշմելու բան է անելու այսօր այդ Սալվադոր Դալին:
Վեց տարեկանում ես ուզում էի խոհարար դառնալ, իսկ յոթում`  Նապոլեոն: Այդ ժամանակից իմ փառասիրույունը գնալով  աճեց` վերածվելով փառամոլության:
Կան երկու շատ կարևոր իրադարձություններ, որ կարող են տեղի ունենալ ժամանակակից  նկարչի կյանքում.
ա) իսպանացի լինել
բ) կրել Գալա Սալվադոր Դալի անունը:
Ինձ նման միստիկի համար մարդը ալքիմիկի սուբստանցիա է, որը կարելի է վերածել ոսկու: եթե ծնվելիս ինտելեկտ չի եղել, ինտելեկտ այլևս երբեք չի ծնվի:
Կարծում եմ` Պիկասոյի կտավներն ունեն ռոմանտիկ կախարդանք, այլ խոսքով`  կտավների արմատները հեղաշրջման մեջ են, մինչդեռ իմ կտավների կախարդանքը ձեռք է բերվում հավատարմությամբ արմատներին: Ես ամենևին նման չեմ Պիկասոյին, քանզի նրան հետաքրքրում է ոչ թե գեղեցիկը, այլ` այլանդակը, ինձ գեղեցիկը, ընդ որում`  ավելի ու ավելի, առավել ու առավել, սակայն` այլանդակ գեղեցիկը, և գեղեցիկ գեղեցիկը Պիկասոյի և իմ նման հանճարների ծայրահեղ դրսևորումներում  կարող են հրեշտակային լինել:
Օ, Սալվադոր Դալի, հիմա դու գիտես, որ  եթե խաղաս հանճարի դեր,  դու անտարակույս կդառնաս հանճարեղ:
Իմ ամբողջ կյանքը պայքար է բարդության դեմ՝ հանուն պարզության, հավասարեցման դեմ՝ հանուն աստիճանակարգության, կոլեկտիվի դեմ՝ հանուն անհատի, բնության դեմ՝ հանուն գեղագիտության, առաջընթացի դեմ՝ հանուն հաստատության, Արևելքի դեմ՝ հանուն Արևմուտքի, հեղափոխության դեմ՝ հանուն ավանդույթի, փիլիսոփայության դեմ՝ հանուն կրոնի, սկեպտիցիզմի դեմ՝ հանուն հավատի..

Իմ սկզբունքները կյանքում, որոնք  միշտ (ոչ միշտ) են փոփոխվում.
ԴԵՄ
պարզությանը
հավասարությանը
բնությանը
մեխանիկային
իրականությանը
երիտասարդությանը
սպանախին
Բուդդային
արևին
Ռեմբրանտին
բժշկությանը
փիլիսոփայությանը
լեռներին
ուրվականներին
կանանց
տղամարդկանց
մռայլատեսությանը
ԿՈՂՄ
բարդությանը
հիերարխիային
մետաֆիզիկային
գեղագիտությանը
երազներին
հասունությանը
խխունջներին
Մարկիզ դը Սանդին
լուսնին
Վերմեերին
կախարդությանը
կրոնին
ծովեզերքին
տեսիլքներին
Գալային
ինձ
հավատին

Գերադասում եմ վատ նկարիչ համարվել, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց:



Комментариев нет:

Отправить комментарий