Բոլորիս հայտնի ժպիտի խորհրդանիշը հետաքրքիր պատմություն ունի: Կարելի է ասել՝ ծնվել է պատահաբար, երբ Մասաչուսեթսցի գովազդային գործակալ Հարվեյ Բոլլը երկու ապահովագրական ընկերությունների միաձուլման հետեւանքով առաջացած աղմկալի իրավիճակը մեղմելու նպատակով ստեղծեց շրջանաձեւ մուլտանման պատկերը, որը դարձավ ժպիտի եւ խաղաղության խորհրդանիշը: Մասաչուսեթսի հայտնի ապահովագրական ընկերությունը մեկ այլ ընկերության հետ էր միավորվել, որը վատ ազդեցություն էր թողել ընկերության համբավի վրա: 1964թ-ին ապահովագրական ընկերությունը նախաձեռնում է «ընկերական արշավ»՝ համաձայն որի աշխատակիցները պետք է միշտ ժպտային՝ մեղադրանքներին պատասխանելիս, տուգանք վճարելիս կամ ոչ ցանկալի հուշագիր ստորագրելիս: Հենց այդ ժամանակ էր, որ ընկերությունը դիմեց Հարվեյ Բոլլին գրաֆիկական աջակցության համար: Ասում են, Բոլը վերցրեց գրիչը եւ ձեռքի տակ ընկած առաջին իսկ դեղին թղթի վրա մի կլոր շրջան գծեց , մեջը մի քանի ուռուցիկ գծեր քաշեց..եւ.. Ընդամենը 10 րոպեում ծնվեց աշխարհի ամենաբարի ժպտացող դեմքը: 45$ տվեցին աշխատանքի համար, եւ դա միակ վարձատրությունն էր, որ Բոլլը երբեւէ ստացավ «ամենափրկարար ժպիտով ժպտալու» համար:
Ոչ Բոլլը, ոչ էլ ապահովագրական ընկերությունը չպատենտավորեցին ժպտացող դեմքը:
Հետագայում ֆիլադելֆիացի Սփեյն եղբայրները, ովքեր զվարճալի պատկերներ էին ստեղծում, նկարեցին ժպտացող դեմքը եւ ավելացնելով «թող լավ օր լինի քեզ համար» բառերը՝ պատենտավորեցին սիմվոլն ու խոսքերը: Դրանից հետո բազմաթիվ բացիկներ, հագուստներ, զարդեր եւ շատ այլ իրեր էին պատրաստվում, որոնք իրենց վրա կրում էին ժպտացող դեմքը: Ոգեւորությունը շարունակվեց մոտ մեկուկես տարի, իսկ 1972 թ-ին ժպտացող դեմքով ամրակների վաճառքը հասավ 50 միլիոնի:Ժպտացող դեմքը համերաշխությկան խորհրդանիշ դարձավ ամերիկացիների մի ողջ սերնդի համար եւ 1999թ-ից սկսեց նշվել ժպիտի համաշխարհային օրը:
Այդ ժամանակներից սկսած ժպիտների հանրահայտ ընտանիքում սկսեցին ծնվել նոր անդամներ՝ սերը, հույսը, բերկրանքը, արհամարհանքը, չարությունն ու ցասումը… ու անգամ որոշ կենդանիներ՝ օրինակ շնիկն ու պինգվինը: Երկու ժպիտներից ծնվեց համակրանքը, այնուհետեւ սերը, սիրուց էլ կասկածը…մի օր էլ չարությունը: Այս ընտանիքում եւս, ինչպես բոլոր ընտանիքներում, առկա էին բոլոր հույզերը, բայց այստեղ …
Ժպիտը լաց է լինում, ժպիտը բարկանում է, հուզվում, պայքարում, բայց ամենակարեւորը՝ ժպիտը ժպտում է և մնացած բոլոր զգացմունքներն արտահայտում ժպիտի միջոցով:
Комментариев нет:
Отправить комментарий